Անցնել բովանդակությանը

· Դասական

Բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը «Operalia» մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի

Բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը «Operalia» մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց Պլասիդո Դոմինգոյի «Operalia» մրցույթը։ Հաղթողների շարքում է նաև Հայաստանը ներկայացնող բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը։ Նա ամերիկացի սոպրանո Նատալի Լյուիսի հետ արժանացել է Երկրորդ մրցանակի։ Բացի դրանից՝ Հայաստանի ներկայացուցիչը լավագույնն է ճանաչվել նաև «Սարսուելա» անվանակարգում։

Մրցույթում հաղթող են ճանաչվել մեցո-սոպրանո Եկատերինե Բուաչիձեն Վրաստանից և բարիտոն Միհայ Դամիանը Ռումինիայից։ Սոպրանո Սաբինա Գալիմովան ՌԴ-ից և տենոր Դեյվ Մոնակոն Իտալիայից՝ երրորդն են։

Այս տարի մրցույթին մասնակցելու համար Սոֆիա էր ժամանել 17 երկրից 32 երգիչ։ Բացի Գրիշա Մարտիրոսյանից, այս տարի Հայաստանը ներկայացրել է նաև սոպրանո Էլեն Եղիազարյանը։