· Դասական
Եկատերինբուրգում վերակառուցվում է Ավետ Տերտերյանի անունը կրող հրապարակը
Եկատերինբուրգի իշխանությունները ներկայացրել են Ավետ Տերտերյանի անվան պուրակի վերակառուցման նախագիծը: Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ekburg.tv-ին հայտնի է դարձել, որ Rock ճարտարապետական ստուդիան այս տարի կսկսի իրականացնել վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականին:
Բարեկարգելուց հետո հանգստավայրը կդառնա երաժշտական. կտեղադրվի քսիլոֆոն, հարվածային գործիքներ և ձայնային խողովակներ, կկառուցվի նաև ամֆիթատրոն: Հրապարակի մուտքի մոտ տեղադրվելու է Ավետ Տերտերյանի հուշարձանը: