· Ջազ
Ռ․ Բոնան կբացի Yerevan Jazz Fest-ը
Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է Yerevan Jazz Fest 2021 միջազգային 7-րդ ջազ փառատոնը։ Այս տարի այն կմեկնարկի նոյեմբերի 17-ին՝ Փրայմ հոլլում՝ աշխարհահռչակ բաս կիթառահար, Գրեմմիի մրցանակակիր Ռիշար Բոնայի մենահերգով։ Երևանյան համերգին Բոնան ելույթ կունենա իր երաժիշտների՝ Չիրո Մաննայի, Անտոնիո Մուտոյի, Սեբի Բուռջիոյի և Լուիջի Պատեռնոյի հետ։
Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին՝ կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի և իր բենդի համերգով։ Փառատոնի շրջանակներում նախատեսվում են համերգներ, վարպետության դասեր, ֆիլմի ցուցադրում և այլ միջոցառումներ։ Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, փառատոնի մասնակիցների թվում են հայ երաժշտասերներին արդեն հայտնի և սիրված ջազմեններ, ինչպես նաև երիտասարդ խմբեր, որոնք կներկայացնեն ջազն իրենց յուրահատուկ մեկնաբանությամբ։
Փառատոնի բացման համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել https://wylling.com/ կայքում՝ https://bit.ly/3DmOciQ հղումով։