· Դասական
Էլեն Վիրաբյանը ելույթ կունենա «Ֆլեյտայի վիրտուոզներ» փառատոնի գալա համերգին
Ապրիլի 7-12-ը Մարինյան թատրոնի մեծ բեմում կանցկացվի «Ֆլեյտայի վիրտուոզներ և Հյուսիսային քնար» հեղինակավոր փառատոնը։ Ինչպես Մոսկվայից հայտնեցին Armenian National Music-ին, փառատոնի փակման գալա համերգին ելույթ կունենա 10-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ Էլենը Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի Անտոնիո Վիվալդիի Ֆլեյտայի մի մինոր կոնցերտի առաջին մասը։ Դիրիժոր՝ Իվան Ստոլբով։
«Ֆլեյտայի վիրտուոզներ և Հյուսիսային քնար»-ը համարվում է ֆլեյտային և տավիղին նվիրված ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Մինչ համավարակը, երկու փառատոներ գործում էին առանձին։ Այս տարի կազմակերպիչները միավորել են իրենց ուժերը և այն կազմակերպում են համատեղ։
Էլեն Վիրաբյանը ծնվել է 2010 թ․ Մոսկվայում։ Սովորում է Մոսկվայի Գնեսինների անվան մասնագիտացած տասնամյա երաժշտական դպրոցում՝ Զառա Փարվանյանի մասնագիտական դասարանում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա միակ երեխան է, որը երբևիցե այդ փառատոնում ելույթ ունենալու հրավեր է ստացել։