· Դասական
Ռուս դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան ելույթ կունենա Հայաստանի կամերային նվագախմբի հետ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 7-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի (Ռուսաստան) ղեկավարությամբ: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Ելիզավետա Գլազունովան (Ռուսաստան): Ծրագրում՝ Վ.Ա. Մոցարտի, Պ. Չայկովսկու, Դ. Շոստակովիչի ստեղծագործություններն են:
Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան Համառուսական երաժշտական մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2015): 2011 թվականից ղեկավարել է տարբեր նվագախմբեր և երգչախմբեր, այդ թվում` Կարելիայի Հանրապետության երաժշտական թատրոնում կայացած օպերային գալա համերգները, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշարը և այլն: 2011-ին Հարավային Կորեայի Դեջոն երաժշտական քոլեջում աշխատել որպես երգչախմբի և նվագախմբի դիրիժոր: 2013 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ստուդիայի երգչախմբի ղեկավարն է: 2017-ի նոյեմբերից Խարբինի (Չինաստան) կոնսերվատորիայի միջազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Չինաստանի տարբեր քաղաքներում և ձայնագրություններ է իրականացրել Պեկինի կենտրոնական հեռուստատեսության համար: