· Դասական
Վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը ելույթ կունենա Երևանում
Հայաստանում համերգով հանդես կգա վիրտուոզ ռուս դաշնակահար Իլյա Ռամլավը։ Դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլ 30-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Ծրագրում Բեթհովենի, Դեբյուսիի, Չայկովսկու, Ռախմանինովի ու Լիստի ստեղծագործություններն են։
Ռամլավը հանրության ուշադրության առանցքում է հայտնվել 2018 թ․ հեղինակավոր համառուսական երաժշտական մրցույթում հաղթելուց հետո։ Այդ հաղթանակից հետո սկսվել է նրա երաժշտական ճանապարհորդությունը՝ ընդգրկելով ելույթներ Նյու Յորքում, Սան Պաոլոյում, Փարիզում և Բուենոս Այրեսում։ Իլյա Ռամլավը հաճախ հանդես գալիս որպես մենակատար աշխարհի տարբեր երկրներում, ելույթներ է ունենում հյուրախաղերով։ Արգենտինայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում կայացած միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ելույթ է ունեցել Շվեյցարիայի, Ռուսաստանի, Արգենտինայի, Ուրուգվայի և ԱՄՆ մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ։ Նրա կատարումների տեսագրություններն ու ձայնագրությունները ներկայացվել են մի շարք հեռուստաալիքներով և ռադիոներով։