Անցնել բովանդակությանը

· Դասական

Ռուզան Մանթաշյանը և Գուրգեն Բավեյանը՝ Վալերի Հարությունյանի հիշատակի համերգին

Ռուզան Մանթաշյանը և Գուրգեն Բավեյանը՝ Վալերի Հարությունյանի հիշատակի համերգին
Մայիսի 10-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ աշխարհահռչակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի և անվանի բարիտոն Գուրգեն Բավեյանի մասնակցությամբ։ Համերգը երաժիշտները նվիրվում են իրենց ուսուցչին՝ Վալերի Հարությունյանին, որն այս տարի կդառնար 80 տարեկան։  Համերգի ողջ ընթացքում երգիչներին կնվագագցի ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը։ 

Հիշատակի երեկոյին Ռուզան Մանթաշյանը և Գուրգեն Բավեյանը կկատարեն Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Գաբրիել Ֆորեյի, Էռնեստ Շոսսոնի և Սերգեյ Ռախմանինովի վոկալ ստեղծագործությունները, ինչպես նաև Սայաթ-Նովայի երգերը։  

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Վալերի Հարությունյանն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ էր, իր երկացանկում ունենալով ավելի քան 20 դեր։  Օպերային թատրոնում իր գործունեությանը զուգահեռ, Վ. Հարությունյանը երգել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարություն Ոսկե մեդալի, իսկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանով: