Հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) որը դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինն է, մեկնաբանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի և հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի շուրջ ծագած հայտնի իրադրությունը։ Նա իր Ինստագրամի էջում հրապարակել է էյվազովի հետ համատեղ լուսանկար և նշել, որ ոչ ոք չի կարող իր մաշկի վրա զգալ գենետիկական թշնամանքն ավելի ուժեղ, քան մեր երկու ժողովուրդները, այնինչ այդ ցավը պետք է բուժել, որն էլ կարելի է անել միայն սիրով և հանդուրժողականությամբ, ուշադրությամբ և հասկացողությամբ, և ամենակարևորը` բանականությամբ` առանց սադրանքի տրվելու։ «Երիտասարդ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանն այս կեղտոտ խաղում միայն զոհ է, ես ցանկանում եմ պաշտպանել Էյվազովին, իմանալով, որ նրան խաբել են և «գլխին սարքել»։ Ես հայ եմ, նա` ադրբեջանցի։ Քաղաքական առումով մենք պետք է բարիկադների տարբեր կողմերում լինենք»։