Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը հրատարակվել է Շվեյցարիայում - Armenian National Music (anmmedia.am)
Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը հրատարակվել է Շվեյցարիայում

Հրապարակվել է՝ Մյս 27 2020, 18:52

Հեղինակ՝ ANM Media
Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի «Դուո» ֆլեյտայի և ալտի համար գրված ստեղծագործությունն օրերս հրատարակվել է շվեյցարական Sordino Ediziuns Musicalas երաժշտական հրատարակչությունում։

Ստեղծագործությունը գրվել է 2002 թվականին և նվիրվում է կոմպոզիտոր, ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանին: Ստեղծագործությունն Արամ Հովհաննիսյանն առաջին անգամ կատարել է 2003 թվականին՝ ալտահար Գոռ Հովհաննիսյանի հետ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում։

2006 թվականից հրատարակումը տեխնիկական պատճառներով հետաձգվում էր և միայն հիմա հնարավոր եղավ այն տպագրել։ Պարտիտուրի կազմին նկարիչ, դիզայներ Անի Առաքելյանի ստեղծագործությունն է։ Մոտ ժամանակներս նույն հրատարակչությունում հրատարակման է պատրաստվում  Աշոտ Զոհրաբյանի «Կոնցերտ-Էլեգիայի» պարտիտուրը։