Անցնել բովանդակությանը

· Դասական

Սերգեյ Խաչատրյանը և ՀԱՖՆ-ը համերգներ կունենան մարզերում

Սերգեյ Խաչատրյանը և ՀԱՖՆ-ը համերգներ կունենան մարզերում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում:

Մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ ունեցավ Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչեց Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս)՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), իսկ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ՝ Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Մարզային շրջագայության համերգները կմեկնակեն մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից և կշարունակվեն մայիսի 15-ին՝ Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում, մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում: Շրջագայությունը կեզրափակվի մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալիք համերգով: Գորիսի համերգը կկայանա «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ:

Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես»-ից: