Յուրաքանչյուր անձ տեղեկացնելու և արդարության ձայն բարձրացնելու ուժ և պատասխանատվություն ունի․ Սերգեյ Խաչատրյան - Armenian National Music (anmmedia.am)
Յուրաքանչյուր անձ տեղեկացնելու և արդարության ձայն բարձրացնելու ուժ և պատասխանատվություն ունի․ Սերգեյ Խաչատրյան

Հրապարակվել է՝ Հկտ 07 2020, 17:02

Հեղինակ՝ ANM Media
«Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է ուղղել աշխարհին՝ մարդկանց ուշադրությունը Արցախյան պատերազմին սևեռելու համար։ Նամակում մասնավորապես ասվում է․ 

Սիրելի՛ ընկերներ,

Այլ պարագայում ես կխոսեի իմ երաժշտություն միջոցով, բայց վերջին ողբերգական իրադարձությունները ստիպում են ինձ բողոքի ձայն բարձրացնել և ուղիղ դիմել ոչ այնքան որպես երաժիշտ, որքան որպես հայ։

Սեպտեմբերի 27-ից սկսած իմ հայրենի Հայաստանը տառապում է Ադրբեջանի հասցրած պատերազմի պատճառով, որը հակառակորդը իրակաանցնում է դաշնակից Թուրքիայի հետ համատեղ։

Թուրքիան Ադրբեջանին բացահայտ կերպով սատարել է՝ տրամադրելով ռազմական տեխնիկա, սիրիացի վարձականներ և միջազգային ահաբեկիչներ։

Նրանք մինչ այսօր հրետակոծում են գյուղեր, քաղաքներ՝ թիրախավորելով Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչությանը։

Կարևոր է գիտակցել, որ հայերը երկու բռնապետ և ագրեսիվ առաջնորդների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի ղեկավարած պատերազմի մեջ են։

Մենք բախվում և պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, պայքարում ենք տարածաշրջանի կայունության և մեր հայրենիքի և գոյության պաշտպանության համար: Առ այսօր միջազգային և քաղաքական միջամտությունը գրեթե անտեսանելի է։

Ադրբեջանը և Թուրքիան հայտնի են իրենց բռնապետական ռեժիմով, դաժանությամբ և քարոզչական գործողություններով։ Թվում է, թե ավելի քան հարյուր տարի անց Թուրքիան վճռական է տրամադրված շարունակելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը:

Սա ոչ միայն սպառնալիք է մեզ ՝ հայերիս համար, այլև համաշխարհային սպառնալիք. մենք գործ ունենք միջազգային ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման հետ: Ցավոք, միջազգային հանրությունը շարունակում է պասիվ մնալ։ Օրեցօր զոհերի թիվն աճում է, իսկ քաղաքները՝ փոշիանում։

Չնայած, մեծ հաշվով, ես այլևս հույս չեմ դնում այսօրվա քաղաքական գործիչների վրա, քանի որ նրանք քաղաքական շահը գերադասում են արդարությունից, մարդկային իրավունքներից ու արժեքներից, այնուամենայնիվ, ես հույսս դնում եմ մեզ նման անհատների վրա․ յուրաքանչյուր անձ տեղեկացնելու և արդարության ձայն բարձրացնելու ուժ և պատասխանատվություն ունի։

Հնարավորինս շատ բարձրաձայնեք այս պատերազմի մասին։ Ադրբեջանական և թուրքական կառավարությունները ներգրավված են կեղծ լուրեր և քարոզչություն տարածելու գործում՝ աշխարհը շեղելով այն իրական հանգամանքից, թե ինչ է իրականում տեղի է ունենում Արցախում և Հայաստանում:

Հավասարապես կարևոր է նաև այն օգնությունը, որ մենք կարող ենք կատարել արտասահմանից։

Նվիրատվությունների միջոցով մենք կարող ենք աջակցել վերաբնակեցված և իրենց տները կորցրած արցախցի ընտանիքներին, ընտանիքի անդամներ կորցրած երեխաներին, զինվորներին, որոնք բժշակական, սննդի, հագուստի և այլնի կարիք ունեն։ Ճակատագրական այս պահին Հայաստանն ունի ձեր օգնության կարիքը։

Չկա առավել ուժեղ շարժառիթ, քան ազգի գոյությունը պաշտպանելն է և հայրենի հողի համար կռվելը։

Ահա թե ինչու եմ համոզված, որ մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում:

Շնորհակալություն»

Լուսանկարը՝ Սերգեյ Խաչատրյանի Ֆեյսբուքի էջից