Սևան Ղարիբյանը՝ միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիր - Armenian National Music (anmmedia.am)
Սևան Ղարիբյանը՝ միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիր

Հրապարակվել է՝ Մյս 03 2020, 13:16

Հեղինակ՝ ANM Media
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Սևան Ղարիբյանը դարձել է Աթենքում անցկացվող հեղինակավոր «Ժամանակակից դաշնամուրը» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիր՝ իր «Երեք փերիներ» ստեղծագործությամբ։ Մրցույթին մասնակցել է 20 երկրից 37 կոմպոզիտորի 40 ստեղծագործություն։ 

Որպես մրցանակ՝  մրցույթի կազմկոմիտեի կազմում ընդգրկված դաշնակահարները  կկատարեն Սևան Ղարիբյանի և ևս երկու մրցանակակիրների ստեղծագործությունները կկատարեն «An Art Artistry» նախագծի շրջանակներում։ 

Սևան Ղարիբյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում, Վարդան Աճեմյանի դասարանում։

 
Լուսանկարը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության