· Դասական
Հայկ Մելիքյան. «Շատ եմ կարոտել հատկապես երևանյան ունկնդրին»
Ապրիլի 25-ին կայանալու է դաշնակահար, ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի առցանց բարեգործական մենահամերգը՝ ուղիղ եթերում՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, և համերգի տոմսերից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությանը (www.SOAR-us.org)։
Առցանց համերգի
ընթացքում կատարվելու են Բախի, Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի,
Դելլալյանի և Գուրջիևի ստեղծագործությունները։
Հավելենք նաև, որ
այս տարի երկրի բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքն է մատուցելու Հայոց
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի՝
կենդանի կատարումների ներքո։