Նորվեգիայում կկայանա բարեգործական համերգ՝ ի աջակցություն Արցախի կանանց - Armenian National Music (anmmedia.am)
Նորվեգիայում կկայանա բարեգործական համերգ՝ ի աջակցություն Արցախի կանանց

Հրապարակվել է՝ Հկտ 23 2020, 13:50

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին  (Օսլոյի ժամանակով` 15։00-ին)  Նորվեգիայի Կրագերո քաղաքում տեղի կունենա համերգ-դրամահավաք, որն ուղիղ եթերով կհեռարձակվի նաև առցանց: Ինչպես ANM-ին հայտնեց նախաձեռնության հեղինակ, Ագդերի համալսարանի դասախոս Մարիամ Խառատյանը, ծրագրում ընդգրկված են Կոմիտասի, Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի և Է․ Գրիգի ստեղծագործությունները: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի փախստական դարձած արցախցի երիտասարդ կանանց, ովքեր ունեն նորածին երեխաներ։  

Համերգին ելույթ կունենան Կրագերոյի քաղաքապետ Գրունդե Քնուդսենը, նորվեգացի միսիոներուհի բուժքրոջ՝ Բոդիլ Կատարինա Բյորնի թոռը՝ Յուսի Ֆլեմինգ Բյորնը։ Համերգին Մարիամ Խառատյանին նախաձեռնությանը կմիանան Կրագերո Կանտորի երգչախումբը՝ ծրագրի ղեկավար Մերետէ Վալստայի հետ, երգեհոնահար Ռոբերտ Քարդինգը և ջութակահար Լուսինե Ազիզյան Իդսեն։ 

Լուսանկարում՝ Մարիամ Խառատյանը և Մշո Սուրբ Կարապետ վանքի լուսանկարը, որն արվել է Բոդիլ Կատարինա Բյորնի կողմից