· Դասական
“Music for a while”․ առցանց համերգ՝ նվիրված Արցախին
Նոյեմբերի 7-ին, Երևանյան ժամանակով ժամը 22:30-ին տեղի կունենա “Music for a while” խորագրով բարեգործական առցանց համերգ-դրամահավաք՝ նվիրված Արցախին։ Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի Կարմիր խաչին։ Համերգը նախաձեռնել են Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրող սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը և դաշնակահարուհի Նարե Կարոյանը։
«Համերգի գաղափարը ծնվել է պատերազմի արդեն 5-րդ օրը, մտածում էինք երկու տարբերակի՝ առցանց կամ կենդանի ձևաչափով անցկացնելու մասին։ Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ամեն օր օրենքներ էին փոխվում, որոշեցինք այն անել առցանց։ Համերգը ձայնագրեցինք պրոֆեսիոնալ ստուդիայում և կհեռարձակենք առցանց»,- ANM-ի հետ զրույցում ասաց Հայրապետ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Արցախի գաղափարի շուրջ են հավաքվել ոչ միայն Գերմանիայում ապրող հայ, այլև հույն, բելգիացի, պարսիկ, սլովեն, իտալացի, գերմանացի երաժիշտներ։ «Համերգի մասնակիցները դեմ են պատերազմին և իրենց գործողություններով աջակցում են Հայկական Կարմիր Խաչի մարդասիրական աշխատանքին: Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր նվիրատվության համար, որը 100 տոկոսով օգտագործվելու է մարդասիրական նպատակներով»:
Համերգին մասնակցում են SIGNUM սաքսոֆոնային կվարետը, դաշնակահարներ Արաշ Ռոքնին, Նարե Կարոյանը, Ֆլորիան Նոակը, Աննա Կարապետյանը, սոպրանո Յուդիթ Հոֆմանը, ջութակահար Կատերինա Խատցինիկոլաուն, ֆլեյտահար Ներսես Օհանյանը և ակորդեոնահար Միրոսլավ Նիսիչը։
Ծրագրում՝ Յ․ Ս․ Բախ, Ֆ․ Մենդելսոն, Յ․ Բրամս, Ա․ Դվորժակ, Ա․ Գինաստերա, Կ․ Ջենկինս և Կոմիտաս։