· Դասական
Ալեքսանդր Սպենդիարյանին և Ղազարոս Սարյանին նվիրված համերգ՝ Մոնրեալում
Կանադայի Մոնրեալ քաղաքում ապրիլի 28-ին տեղի է ունեցել «Գարնանային հիշատակի համերգ» խորագրով համերգ, որի ժամանակ հնչել է հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Լազար (Ղազարոս) Սարյանի երաժշտությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի Ալեքս Մանուկյան համերգասրահում՝ բրիտանահայ երաժիշտ Սիփան Օլահի և Մոնրեալի ՀԲԸՄ-ի համագործակցության արդյունքում։
Համերգի ամբողջ ծրագիրը կազմել էր միջոցառման գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը՝ ներառելով երկու կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ, որոնք Մոնրեալում հնչեցին առաջին անգամ։
Համերգին ելույթ ունեցան Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր, Լոնդոն), Հայարփի Եղիկյանը (սոպրանո, Լոնդոն), Հակոբ Մուրադյանը (հոբոյ, Լոնդոն), Խաչատուր Ղազարյանը (դաշնամուր, Մոնրեալ), ինչպէս նաև Ռապսոդի լարային քառյակը Մոնրեալից (Նաիրի Փիլոյան՝ 1-ին ջութակ, Զոե Դյումե՝ 2-րդ ջութակ, Ջոնաթան Ֆոնդտեն՝ ալտ, Լևոն Մարկոսյան՝ թավջութակ)։
Նշենք, որ անվանի կոմպոզիտորների նվագախմբային ստեղծագործությունները այս կազմի համար փոխադրել էր մաեստրո Սիփան Օլահը՝ հնարավորություն ընձեռելով կամերային կազմով կատարելու այս երաժշտական գործերը։
Ծրագրում ընդգրկված էին Սպենդիարյանի Երևանյան Էսքիզներից «Էնզելին», Ղրիմյան Էսքիզներից «Ղայթարման», Սարյանի «Ադաջիո և Պար» ստեղծագործությունը, Սիմֆոնիկ Սերենադից «Սերենադ» առաջին մասը, մի շարք գործիքային անսամբլային ստեղծագործություններ, ինչպես նաև երկու կոմպոզիտորների լիրիկական ռոմանսները։
ՀԲԸՄ-ի Մոնրեալի գործադիր կոմիտեն իր գոհունակությունն է հայտնել բոլոր երաժիշտներին, հանձինս մաեստրո Սիփան Օլահի՝ Ալեք Մանուկյան կենտրոնում դասական երաժշտության նման հեղինակավոր և պրոֆեսիոնալ միջոցառում ներկայացնելու համար:
Համերգին ներկա էր Քվեբեկի Մոնրեալ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը։