· Դասական
Կոմիտասի ստեղծագործությունների նոր գործիքավորումները՝ Իզաբել Բայրաքդարյանի մատուցմամբ
Հունվարի 18-ին Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես Հայ Առաքելական եկեղեցում ելույթ կունենա Գրեմմիի նախկին հավակնորդ, աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը:
Միջոցառումը կրում է «Իզաբել Բայրաքդարյան և ընկերներ. Կոմիտասի 150-ամյակի տոնակատարություն», որտեղ կներկայացվի Կոմիտասի արվեստն իր ողջ գունապնակով: Այս մասին հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը։
Համերգի շրջանակներում կկատարվեն Կոմիտասի հոգեվոր և աշխարհիկ, մանկական և ժողովրդական երգերը՝ նոր գործիքավորմամբ: Ստեղծագործությունները գործիքավորվել են ձայնի ու երգչախմբի և ձայնի ու լարային քառյակի համար:
Բացի Ի. Բայրաքդարյանից, համերգին ելույթ կունենան նաև արտիստներ Լոս Անջելեսից ու Ֆրեզնոյից, Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրեզնոյի Coro Vox Aeterna երգչախումբը՝ Ֆրեզնոյի համալսարանի պրոֆեսոր Աննա Հեմբրի ղեկավարությամբ: