Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Պարի պետական անսամբլը կմասնակցի «Քեմամ» միջազգային փառատոնին

Պարի պետական անսամբլը կմասնակցի «Քեմամ» միջազգային փառատոնին
Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սաուդյան Արաբիայում։ Վերջերս հիմնադրման 65-ամյակը նշած կոլեկտիվը հրավեր է ստացել հունվարի 18-28-ը մասնակցելու «Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոն միջոցառմանը։

Գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ՝ արտիստները ելույթ կունենան երրորդ ամենամյա փառատոնի ութ տարածքներում։ Այդ վայրերն են Բաստա Ալ-Քաբիլը, Աբու Շահրա պալատը Ալ Մասկիում, Շամսան ամրոցը, Բին Ադվան ժառանգության գյուղը, Մալիք պատմական պալատը, Ալ-Մուշեյթ պալատները և Աբու Նուկաթա Ալ-Մութահմիի ամրոցները:

Պարի պետական անսամբլը տեղի հանդիսատեսին կներկայացնի հայ պարն իր ողջ ներկապնակով ու գեղեցկությամբ՝ տարածելով հայկական մշակույթը Սաուդյան Արաբիայում։ Ինչպես նշում են անսամբլի մամուլի ծառայությունից՝ սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր։

Պարի պետական անսամբլը կմասնակցի «Քեմամ» միջազգային փառատոնին · Armenian National Music