· Դասական
Երաժշտարվեստի ոլորտի գործիչներն արժանացել են պետական բարձր պարգևների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների՝ իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար թավջութակահար Արամ Թալալյանն արժանացել է Երախտագիտության մեդալի, Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը և քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը քառյակի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ արժանացել են Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին կարգի շքանշանի, 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը՝ «Մովսես Խորենացի» մեդալի իսկ քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանք իրենց գործունեությամբ, արվեստով, կատարած աշխատանքով արդեն իսկ վաստակել են ժողովրդի հարգանքն ու գնահատանքը: «Ուրախ եմ, որ երկար տարիների ձեր հայրենանվեր ներդրումը գնահատվում է ոչ միայն շքանշանով, այլև մեր ժողովրդի կողմից,-նշել է նախագահը:- Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին և վստահ եմ, որ շարունակելու եք նույն եռանդով և նվիրումով»:
Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:
Լուսանկարը՝ President.am-ի