Խոցվել է թշնամու «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ - Armenian National Music (anmmedia.am)
Խոցվել է թշնամու «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ

Հրապարակվել է՝ Հկտ 12 2020, 09:32

Հեղինակ՝ ANM Media
ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում: Բացի այդ նշվում էր, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: