· Նորություններ
Մայրաքաղաքում կտեղադրվի Ազնավուրի հուշարձանը
Հայաստանի ազգային հերոս, երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը ժամանակակից քանդակագործությանը բնորոշ տարր հանդիսանալով՝ Երևանում դրվելիք արձանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի: Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները և Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված:
Ներկայում քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը հակասում է քանդակի նվիրատվության պայմանագրին: Այսպիսով, քանդակը մայթին ավելի մոտեցնելով, հանրությանը հնարավորություն կտրվի առավել հարմար և մոտ դիտակետից ուսումնասիրել Ռոդենի ստեղծագործությունը: