· Ժողովրդական
Միջթանգարանային համագործակցություն Կոմիտասի և Ստեփան Զորյանի թանգարանների միջև
Սեպտեմբերի 4-ին Armenian National Music-ի նախաձեռնությամբ և օժանդակությամբ իրականացվեց միջթանգարանային համագործակցության երկու ծրագիր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի միջև: ԿԹԻ-ի աշխատակիցներ Աստղիկ Մարտիրոսյանը և Անի Մուշեղյանը հյուրընկալվեցին Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում։ Նրանց կոմիտասյան կատարումներով ողջունեցին ՎՊՀ-ի «Բիայնա» երգչախումբը (գեղ. ղեկ.՝ Սերգեյ Հարությունյան) և Մ. Թավրիզյանի անվ. արվեստի պետ. քոլեջի շրջանավարտ Անի Տիրացույանը։
ԿԹԻ-ի աշխատակիցները նախ կրտսեր դպրոցականների համար ներկայացրեցին «Կոմիտասը արվեստի գործերում» կրթական ծրագիրը, որի միջոցով երեխաները ծանոթացան Կոմիտասին պատկերող մի շարք քանդակներին և կտավների հետ: Համառոտ խոսվեցին տվյալ նկարների և քանդակների հեղինակների մասին: Երեխաները ծանոթացան Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի, Ե. Քոչարի, Ա. Հարությունյանի և այլոց, նաև ժամանակակից արվեստագետների կտավներին ու քանդակներին:
Թանգարանի մեծ ու խոտածածկ բակում տեղի ունեցավ ծրագրի հաջորդ՝ «Պատկերիր քո Կոմիտասին» խորագրով բաժինը։ Ցուցադրված աշխատանքների և Կոմիտասի երաժշտության ազդեցությամբ մասնակիցները նկարեցին Կոմիտասին իրենց պատկերացմամբ։ Այնուհետև մեծահասակների համար նախատեսված զրույց-հանդիպման շրջանակներում բանախոսներ Աստղիկ Մարտիրոսյանը և Անի Մուշեղյանը ներկայացրեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի գործունեության ոլորտները։ Հանդիպումն ուղեկցվեց թանգարան-ինստիտուտի հրատարակությունների ցուցադրությամբ:
ANM-ը վստահ է, որ նմանատիպ համագործակցությունները նպաստում են թանգարանների երկուստեք ակտիվ աշխատանքային գործունեությանն և զարգացմանը։
Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել մեր Instagram-ի էջում։