· Դասական
Երևանի փողոցները կանվանակոչվեն հայ կոմպոզիտորների անուններով
Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքի մի շարք փողոցներ կանվանակոչվեն 20-րդ դարի հայ անվանի կոմպոզիտորների անուններով։ Այս մասին հայտնում է Կոմպոզիտորների միությունը։ Որոշման նախագծի հեղինակը ավագանու անդամ, Հայաստանի Հանրային ռադիոյի ձայնադարանի տնօրեն Արթուր Իսպիրյանն է։
Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցի հ.120 հասցեից մինչև Լեոնիդ Ազգալդյան փողոց ձգվող հատվածը կկրի կոմպոզիտոր, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի անունը,
Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցե ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի,
Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցեից մինչև հ.174/10 հասցե ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի,
Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.128/2 հասցե ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի,
Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Գոհար Գասպարյան փողոց ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի անունը: