· Դասական
«Տաղարան» համույթը կնշի Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգով:
Համերգի շրջանակում համույթի հետ առաջին անգամ ելույթ կունենա ռուս ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը։
Համերգին որպես մենակատարներ հանդես կգան նաև ջութակահար Քրիստինե Չթչյանը և թավջութակահար Հովիկ Օգանեզովը։ Ծրագրում Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն են։