Հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան դպրոցի 80-ամյակին - Armenian National Music (anmmedia.am)
Հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան դպրոցի 80-ամյակին

Հրապարակվել է՝ Հկտ 23 2019, 17:09

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80 ամյակին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Հոբելյանական համերգին ելույթ կունենան հայ-շվեյցարական համատեղ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրայանի և դիրիժոր Խուան Դավիդ Մոլանոյի ղեկավարությամբ (Ժնև), դպրոցի երգչախումբը և ջազ նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Սարինե Ավթանդիլյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգին մասնակցում են 10-18 տարեկան հայ և շվեյցարացի պատանի երաժիշտներ:
Երեկոն կկայանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: