Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք

Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք
Այս տարի հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը կանցկացվի Գյումրիում։ Փառատոնի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, ովքեր շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը։Այնտեղ նրանք հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը,որտեղ մանկատան երեխաներին սովորեցնում են ազգային, հոգևոր երգ -երաժշտություն, ազգային փողային և հարվածային նվագարաններ։

Բացի սովորեցնելը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազգային և հոգևոր երաժշտության կենդանի կատարման միջոցով տանում են աշխատանքներ ՝նպաստելով հոգեկան առողջության բարելավմանը։

«Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է. «Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»:

Արդեն 3-րդ տարին է ինչ կայանում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց «Ճախրուկ» ազգային երաժշտության ամենամյա միջազգային փառատոնը: Oգոստոսի 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում փառատոնն առաջին անգամ կհյուրընկալի արտերկրից ժամանած հատուկ կարիքներ ունեցող խմբերի, ինչպես նաև Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատների, խնամքի կենտրոնների, հատուկ կրթահամալիրների, ինչպես նաև անհատ կատարողների։

Յուրաքանչյուր տարի,փառատոնի ժամանակ մասնակիցների և հյուրերի ձեռքով ստեղծվում է Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը։ Այս տարի Akneye նախաձեռնությունը միացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին կտավի փոխարեն նկարելու են Akneye-ի քանդակի վրա։

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։