Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը - Armenian National Music (anmmedia.am)
Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը

Հրապարակվել է՝ Մրտ 04 2020, 19:35

Հեղինակ՝ ANM Media
Մարտի 19-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարի երկրորդ համերգը: Համերգաշարը նվիրված է գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին:

Երեկոյի ընթացքում Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր) և Կարեն Շահգալդյանի (ջութակ) կատարմամբ կհնչի Բեթհովենի 1798թ. գրված Թիվ 2 սոնատը դաշնամուրի և ջութակի համար: Համերգին կմասնակցեն նաև Սոնա Արզումանյանը (ջութակ), Արմեն Թորոսյանը (ալտ),Վահան Գրիգորյանը (թավջութակ): Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Յոզեֆ Հայդնի և Ջուզեպպե Տարտինի - Ֆրից Կրեյսլերի ստեղծագործություններից:

Համերգաշարը մեկնարկել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին: Յուրաքանչյուր համերգի ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի սոնատներից, ինչպես նաև իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից: