Անցնել բովանդակությանը

· Դասական

«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի հրավեր

«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի հրավեր
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարում է դիմումների հավաքագրում 2022թ. «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթին մասնակցելու համար: Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ երաժիշտներ, որոնք սովորում են Հայաստանի երաժշտական հաստատություններում և տիրապետում են ֆլեյտա, կլառնետ, հոբոյ, ֆագոտ, սաքսոֆոն, շեփոր, տրոմբոն, գալարափող, տուբա երաժշտական գործիքներին։

Մրցույթը կկայանա չորս տարիքային խմբերում.
Խումբ I: մինչև 10 տարիքային խումբ
Խումբ II: 11-15 տարիքային խումբ
Խումբ III: 16-20 տարիքային խումբ
Խումբ IV: 21-27 տարիքային խումբ

Թեկնածուն պետք է նախապես պատրաստած լինի երկու տարբեր երաժշտական ոճերի նյութեր: Համարների տևողությունը կախված է դիմորդի տարիքային խմբից.

Կատեգորիա 1. Առավելագույնը 5 րոպե
Կատեգորիա 2. Առավելագույնը 7 րոպե
Կատեգորիա 3. Առավելագույնը 10 րոպե
Կատեգորիա 4. Առավելագույնը 15 րոպե
Վերջնաժամկետը՝ հունիսի 12-ը։

Դիմել հետևյալ հղումով  https://bit.ly/3wrfUsF:
Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 72 22 20: