Անցնել բովանդակությանը

· Դասական

Armenian Opera Workshop-ին դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է

Armenian Opera Workshop-ին դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է
Armenian Opera Workshop նորաստեղծ հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծել աշխարհի առաջատար արվեստի կենտրոնների ու Հայաստանի միջև։ Հարթակի նպատակն է առաջատար մասնագետների հետ աշխատանքի ու կարևորագույն կապերի ստեղծման հնարավորություն ընձեռել տարածաշրջանի խոստումնալից երիտասարդության համար՝ հետագա մասնագիտական առաջընթաց ստեղծելու ակնկալիքով։

Հարթակի անդրանիկ ծրագիրը աննախադեպ այցով Հայաստանում է հյուրընկալելու Լոնդոնի թագավորական օպերային թատրոնի երկու ավագ մասնագետներ դաշնակահար Դեյվիդ Գաուլանդին ու ռեժիսոր-բեմադրիչ Էլեյն Քիդին։ Ճանաչված այդ մասնագետները հուլիսի 4-8ը երիտասարդ օպերային երգիչների համար նախատեսում են վարպետության դասեր օպերային արվեստի մի շարք առանձնահատկությունների ուղղությամբ՝ երաժշտական արտահայտչականություն, ոճաբանություն, մեկնաբանություն, երգացանկի ու կարիերայի խորհրդատվություն։

Մասնակցության դիմումներն ընդունվում են կայքի միջոցով www.armoperaworkshop.com
Դիմումների վերջնաժամկետը՝ հունիսի 26։
Վարպետության դասերը՝ հուլիսի 4-8-ը։
Դիմումն ու մասնակցությունը անվճար են։
Դիմումները ընդունվում են 18-32 տարեկան բոլոր ազգության երգիչների կողմից։

Armenian Opera Workshop-ին դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է · Armenian National Music