Անցնել բովանդակությանը

· Դասական

Լյուտնյայի հանրահայտ վարպետը ելույթ կունենա Հայաստանում

Լյուտնյայի հանրահայտ վարպետը ելույթ կունենա Հայաստանում
Մարտի 30-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ / Շվեյցարիա) բացառիկ համերգով ելույթ կունենա Երևանում։

Բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր Հոփկինսոն Սմիթը միջազգային շրջանակներում լայն ճանաչում է ձեռք բերել Վերածննդի և Բարոկկո ժամանակաշրջանների երաժշտության իր վիրտուոզ մեկնաբանությունների շնորհիվ:

Սմիթի անզուգական վարպետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել համաշխարհային հեղինակավոր հրատարակությունների և քննադատների կողմից: San Francisco Chronicle-ը վերջինս ճանաչել է որպես «աշխարհի լավագույն լյուտնիստ», իսկ Gramophone պարբերականն անվանել «լյուտնյայի բանաստեղծ»:

Երաժշտի երևանյան համերգը հավակնում է մի անմոռանալի երաժշտական իրադարձություն դառնալ։ 

Հոփկինսոն Սմիթը կներկայացնի 16-17-րդ դարերի անգլիական և իտալական երաժշտության բացառիկ նմուշներ։

Համերգը եզակի հնարավորություն է երաժշտասերների համար կենդանի կատարմամբ ունկնդրելու մեր ժամանակների ամենանշանավոր լյութահարներից մեկին: