Անցնել բովանդակությանը

· Դասական

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը նվիրված է Պուլենկի 125-ամյակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը նվիրված է Պուլենկի 125-ամյակին
Ապրիլի 27-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը։ Այն նվիրված է ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին։

Համերգն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ։

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։ Դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ (Գերմանիա): Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան (դաշնամուր / Ֆրանսիա), Գալինա Ցոլակյան (սոպրանո):

Ծրագրում՝ Ֆրանսիս Պուլենկ - Stabat Mater, FP 148, Ֆրանսիս Պուլենկ - Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, դո դիեզ մինոր, FP 146:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է ֆրանսերեն բառից: