· Դասական
Ռախմանինովի ստեղծագործական ողջ ժառանգությունը կհրատարակվի 50 հատորով
Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ առաջին անգամ կհրատարակվի նրա ստեղծագործությունների ամբողջական ակադեմիական ժողովածուն 50 հատորով, հոբելյանը նշվելու է 2023 թ-ին։
Այս գործն իր վրա է վերցրել Ռուսաստանի Երաժշտության ազգային թանգարանը։ «Հիմա, մեծ հոբելյանի նախօրեին, ուրախ ենք աշխարհի երաժշտասեր հանրությանը տեղեկացնել համաշխարհային այնպիսի բացառիկ նախագծի մեկնարկի մասին, ինչպիսին է Սերգեյ Ռախմանինովի առաջին ամբողջական աշխատանքների հրատարակումը», - ասում է թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալովը։
«Առջևում երկար և տքնաջան աշխատանք է սպասվում: Եվ մենք հույս ունենք, որ մինչև 2023 թվականը կներկայացվեն դաշնամուրային ստեղծագործությունների բոլոր հատորները, ինչպես նաև Ռախմանինովի երկրորդ և երրորդ դաշնամուրային կոնցերտների առաջին հրատարակությունները»:
Նախագծի շրջանակներում թանգարանը հրատարակչությանը կտրամադրի կոմպոզիտորի գործունեության մասին ֆոնդային նյութեր: Գիտական աշխատանքներին կներգրավվեն ինչպես երկու կազմակերպությունների մասնագետները, այնպես էլ առաջատար փորձագետներ, որոնք ուսումնասիրում են Ռախմանինովի ժառանգությունը: Գիտական ուսումնասիրությունների զգալի մասը կապված է Ռախմանինովի նոտաների ինքնագրերի ուսումնասիրության և գիտական վերծանման, կոմպոզիտորի կյանքի ընթացքում չհրատարակված ստեղծագործությունների տպագրման հետ։
Աշխատանքները սկսվել են 2002 թվականից, և այս տարիների ընթացքում տպագրվել է 11 հատոր: