Անցնել բովանդակությանը

· Դասական

17-18-րդ դարերի դասական երաժշտության համերգ` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

17-18-րդ դարերի դասական երաժշտության համերգ` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
Ապրիլ 2-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «ԳՈւՅՆԸ՝ ԲԱՐՈԿ» խորագրով 17-18-րդ դարերի դասական երաժշտության համերգ։

Ծրագրում` Անտոնիո Վիվալդիի, Յոհան Սեբաստիան Բախի, Յոհան Քրիստիան Բախի, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի, Գեորգ Ֆիլիպ Թելեմանի ստեղծագործություններն են։

Համերգին մասնակցում են Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր, կլավեսին), Շահանե Աղաքարյանը (սոպրանո), Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Նարեկ Սահակյանը (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ) Վահե Դանիելյանը (թավջութակ)։