Անցնել բովանդակությանը

· Արցախյան պատերազմ

Այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր․ Արծրուն Հովհաննիսյան

Այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր․ Արծրուն Հովհաննիսյան
Արդեն շուրջ երկու օր Շուշիի շրջակայքում մարտերը չեն դադարում: Այսօր և երեկ գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում:

Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր:

Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է:

Այս պահին մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներում հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել:

Արծրուն Հովհաննիսյան