Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստան - Armenian National Music (anmmedia.am)
Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Հրապարակվել է՝ Հկտ 15 2020, 15:55

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: