Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի օրակարգում է Երևանում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին հարցը: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե) անվանակոչել հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ՝ «Գոհար Գասպարյան փողոց»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ: