Սերգեյ Բաբայանի նոր ձայնասկավառակը ճանաչվել է BBC-ի ամսվա լավագույն ձայնագրություն
Հրապարակվել է՝ Սպտ 17 2020, 13:16
Դաշնակահար Սերգեյ Բաբայանի նոր ձայնասկավառակը BBC-ի երաժշտական ամսագիրը ճանաչել է որպեսամսվա լավագույն ձայնագրություն։ Նոր ձայնասկավառակում ընդգրկված են Ս․ Ռախմանինովի պրելյուդները, էտյուդները և այլ ստեղծագործություններ։ Այն թողարկվել է Deutsche Grammophon-ի կողմից և վաճառքի է հանվել օգոստոսի 7-ին։
«Չնայած շատ ունկնդիրներ, հասկանալի պատճառներով, կցանկանան կենտրոնանալ իրենց սիրած ստեղծագործությունների վրա, ավելի նպատակահարմար կլինի սկավառակում ընդգրկված բոլոր գործերը լսել որպես մեկ ամբողջական ցիկլ։ Բաբայանն, իսկապես, իր ընտրությունը կատարել է այդ ամենը հաշվի առնելով։ Այսպիսով, յուրաքանչյուր ստեղծագործությամբ մենք ստանում ենք տրամադրության և տեմպի ճիշտ փոփոխություն, իսկ ծրագիրն ընդգծում է ստեղծագործությունների միջև անսպասելի կապ, չնայած կոմպոզիտորը դրանք գրել է կյանքի տարբեր ժամանակահատվածներում»,-նշում է ամսագրի վերլուծաբան Էրիկ Լևին։
Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները, որոնք երկու դաշնամուրի համար փոխադրել է հայ դաշնակահարը, ձայնագրվել են Մարթա Արգերիխի հետ 2018 թ-ին և թողարկվել նույն ընկերության կողմից։ «Պրոկոֆև երկուսի համար» սկավառակը մասնագետների կողմից արժանացել է բարձր գնահատականի. «Սկավառակ, որին վաղուց էինք սպասում» (Le Devoir), «Նոր մակարդակի Դաշնամուրային դուետ. Եթե ամբողջ երսժշտությունը լիներ այսպիսին, աշխարհում չէր լինի վիշտը»։
Հիշեցնենք, որ Սերգեյ Բաբայանը Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ է:
Լուսանկարը՝ Ս․ Բաբայանի կայքից