Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Կոմպոզիտորների միության համագումարը՝ հոկտեմբերի 30-ին

Կոմպոզիտորների միության համագումարը՝ հոկտեմբերի 30-ին
Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը կկայանա հոկտեմբերի 30-ին, որի շրջանակներում կկայանա նաև ՀԿՄ նախագահի ընտրությունները։

Ինչպես հայտնում է ՀԿՄ հանրային կապերի բաժինը, սեպտեմբերի 17-ին և 30-ին կայացած ՀԿՄ Վարչության նիստերի որոշումների համաձայն՝ Միության նախագահի թեկնածուները պետք է գրանցվեն համագումարից 10 աշխատանքային օր առաջ (Հոկտեմբերի 17-ին, մինչև ժ. 17:00)՝ այցելելով կոմպոզիտորների միություն:

Սեպտեմբերի 30-ի որոշման համաձայն՝ թեկնածուներն իրենց ծրագրերը պետք է ներկայացնեն հենց համագումարի օրը: