· Դասական
Տենորներ, որոնք ընդմիշտ փոխեցին երաժշտական աշխարհը
Պլասիդո Դոմինգո, Խոսե Կարերաս, Լուչիանո Պավարոտտի․ երեք տենորներ, որոնք իր գործունեությամբ փոխեցին դասական երաժշտության մասին բոլոր պատկերացումներն ու ընկալումները։ Պատահական չէ, որ օպերային արվեստի մասին խոսելիս առաջինը հենց այս արտիստների անուններն են հիշատակվում, քանի որ հենց նրանց շնորհիվ շատերի համար հասանելի դարձավ օպերային արվեստը։
Սկիզբ
Տենորներն առաջին անգամ համատեղ ելույթ ունեցան 1990 թվականի հուլիսի 7-ին՝ Հռոմի Terme di Caracalla-ում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրյակին։ Նպատակը Կարերասի հիմնադրամի համար դրամահավաքն էր, ինչպես նաև նրա հանդիսավոր վերադարձը օպերային աշխարհ՝ արյան քաղցկեղի դեմ հաջող բուժումից հետո: Համերգային ծրագրում ընդգրկված էին նեապոլիտանական երգեր, հայտնի արիաներ, իսկ առանցքը Nessun Dorma-ն էր՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայից։
Ռեկորդները
Հռոմում «Երեք տենորների» հաջողությունն անսպասելի և աննախադեպ էր։ Նրանք խփեցին բոլոր հնարավոր ռեկորդները՝ այդ թվում՝ սոպրանո Կիրի տե Կանավայի ռեկորդը, որի ելույթին 1981 թվականի թագավորական հարսանիքի ժամանակ հետևում էր 750 միլիոն մարդ: Երեք տենորները ելույթ ունեցան 6000 հանդիսականի առջև, իսկ ելույթին հեռուստատեսությամբ հետևեց ավելի քան մեկ միլիարդ մարդ։ Համերգը թողարկվեց նաև ալբոմի տեսքով, որը 1991 թվականին արժանացավ Grammy մրցանակի և դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող դասական ալբոմը։
Հետագա գործունեությունը
Չորս տարի անց եռյակը ելույթ ունեցավ Լոս Անջելեսում՝ 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի եզրափակչի նախօրեին, որին հետևեց ավելի քան մեկ միլիարդ մարդ։ Տենորները դարձան ֆուտբոլի աշխարհի գավաթի յուրօրինակ խորհրդանիշ և կրկին ելույթ ունեցան Փարիզում 1998 թվականի և Յոկոհամայի 2002 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի միջոցառումների շրջանակներում։
Գործունեության ավարտը
2005 թ-ին Պլասիդո Դոմինգոն հայտարարեց եռյակի գործունեության ավարտի մասին։ Պատճառը՝ Լուչիանո Պավարոտտիի առողջական խնդիրներն էին։ Դա միակ ճիշտ որոշումն էր, քանի որ լեգենդար արտիստներն իրոք անփոխարինելի էին։
Սկանդալներ
Եռյակն իր գործունեության 15 տարիների ընթացքում զերծ չմնաց նաև սկանդալներից։ 1990 թվականին Հռոմում իրենց առաջին ելույթի համար Կարերասը, Դոմինգոն և Պավարոտին համաձայնեցին խորհրդանշական գումար ստանալ ալբոմի վաճառքից ստացված հասույթից, որն ուղղեցին բարեգործական հիմնադրամին։ Ալբոմն անսպասելիորեն Decca Records-ին բերեց միլիոնավոր դոլարի շահույթ՝ առաջացնելով որոշակի դժգոհություն տենորների մոտ։ Ինչպես նշվում էր մամուլում, Պավարոտին, որն ուներ Decca Records-ի հետ պայմանագիր, գաղտնի կերպով ստացել է 1,5 միլիոն դոլար գումար, սակայն իտալացի տենորը հերքում է դա՝ ասելով՝ «մենք ոչինչ չենք ստացել»։ Տարիներ անց նրա նախկին մենեջեր Հերբերտ Բրեսլինը գրեց, որ Պավարոտին իսկապես իր գործընկերներից գաղտնի ստացել է 1,5 միլիոն դոլար։
Երեք տենորները հետագայում կանգնեցին նաև Գերմանիայի դատարանի առջև: Գերմանիայի կառավարությունը տենորներին մեղադրում էր հարկերից խուսափելու մեջ։ Նրանց համերգի կազմակերպիչ և մենեջեր Մաթիաս Հոֆմանը, որն այդ ժամանակ տնօրինում էր երգիչների հոնորարները, նույնիսկ դատապարտվեց ազատազրկման։
Քննադատություններ
Տենորները, որոնք գերեցին ողջ աշխարհը, զերծ չմնացին նաև քննադատություններից։ Նրանց մեղադրեցին օպերային արվեստը ցածրացնելու մեջ, ինչին ի պատասխան Դոմինգոն նշեց․ «Մենք չենք հայտարարում, որ օպերա ենք երգում․ մենք երգում ենք արիաներ, էստրադային երգեր, զարզուելլաներ։ Չե՞ք սիրում, մի՛ եկեք համերգներին, բայց մի՛ խանգարեք նրանց, ովքեր գալիս են մեզ լսելու և երջանիկ են»։
Բացի դրանից, երգիչներին մեղադրեցին ոչ թե արվեստին ծառայելու, այլ հսկայական գումարներ աշխատելու մեջ (մեկ համերգից յուրաքանչյուրը ստանում էր 1 միլիոն դոլլար), ինչին ի պատասխան Պավարոտին լրագրողներին տված հարցազրույցում ասաց․ «Մենք վաստակում ենք այնքան, ինչքան արժանի ենք և չենք ստիպում ոչ մեկին մեզ վճարել»։ Իր հերթին Դոմինգոն հավելեց, որ իր կյանքի 30 տարիները նվիրել է օպերային ու, այո՛, արժանի է բարձր հոնորարների։ Կարերասն էլ նշեց, որ փոփ արտիստների, կինոաստղերի ու սպորտսմենների համեմատ իրենք ընդհանրապես բարձր չեն վաստակում։
Նախադեպը
Գրեթե 20 տարի է, ինչ եռյակը դադարեցրել է իր գործունեությունը, սակայն նախադեպ է դարձել տարբեր «Երեք տենորների» ու «Երեք սոպրանոների» ձևարափի համար։ Ամբողջ աշխարհում տենորները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս համատեղ համերգներով, ստեղծվում են կոմերցիոն նախագծեր։
Հայկական նախադեպը․ Հայաստանում նույնպես կայացել է «Երեք տենորների» ձևաչափով համերգ։ 2021 թ․ դեկտեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեմուտի համերգը նշանավորվեց տենորներ Արսեն Սողոմոնյանի, Լիպարիտ Ավետիսյանի և Տիգրան Հակոբյանի ելույթներով։
Նյութը պատրաստեց Սոնա Խաչատրյանը