· Դասական
Ռիմա Պիպոյանի և Սերգեյ Ումրոյանի համատեղ նախագծի պրեմիերան՝ Բուլղարիայում
Chaconne in «K» existence․ պարուսույց, բեմադրիչ, ռեժիսոր Ռիմա Պիպոյանի և կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի առաջին համատեղ աշխատանքն է։ Ժամանակակից բալետն իրականություն է դառնում բուլղարական Պլովդիվի քաղաքապետարանի ContextAir ծրագրի շրջանակում։ «Փորձի փոխանակման շրջանակներում մեկ ու կես ամսով հրավիրված էի Պլովդիվի արվեստների ակադեմիա։ Այստեղ առաջարկեցի միջազգային նախագիծ իրականացնել, որի գաղափարը մեծ սիրով ընդունվեց։ Մի քանի ամիս առաջ «բաց կանչ» հայտարարեցինք և ստացանք ավելի քան հարյուր հայտ։ Դա մեզ համար մեծ անակնկալ էր, քանի որ նախագիծը չէր հոգում արտիստների ճանապարհի և կեցության ծախսերը»,- ANM Media-ի հետ զրույցում նշեց բեմադրության ռեժիսոր Ռիմա Պիպոյանը։ Ներկայացման երաժշտության համար նա որոշեց դիմել կոմպոզիտոր, պրոդյուսեր Սերգեյ Ումրոյանին, որից դեռևս ամիսներ առաջ ստացել էր իր գրած Չակոնան։ Դա էլ դարձավ բալետի հիմքը։
Chaconne in «K» existence ժամանակակից բալետի համաշխարհային պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 31-ին՝ Սոֆիայում, այնուհետև՝ նոյեմբերի 2-ին՝ Պլովդիվում։
«Սկզբում նախատեսում էի ընդգրկել վեց պարողի, և հաշվի առնելով նախագծի հանդեպ մեծ հետաքրքրությունը՝ որոշեցի չորսին ընտրել արտերկրից, իսկ մյուս երկուսին՝ Բուլղարիայից, բայց Բուլղարիայում չկա ժամանակակից պարի դպրոց, այստեղ կենտրոնացած են հիմնականում ժողովրդական պարերի վրա։ Արդյունքում որոշում կայացրեցի բեմադրությունն այդ չորս պարողների հետ»։ Նախագծում ընդգրկված պարողներն են Ալբերտո Սերանոն (ԱՄՆ և Իսպանիա), Նաոմի Ալվինոն (Իտալիա), Անդրեա Խուանենան (Ուրուգվայ), Սոֆի Մանուելլա Քեոշկերյանը (Անգլիա)։
Ի՞նչ է Chaconne in «K» existence-ը։ «K» -ը բանալին է (անգլ․ Key բառից,-հեղ), existence-ը` գոյությունը, այսինքն՝ «Գոյության բանալի»։ Այն հիմնված է բարոկկո ոճի կոմպոզիտոր Դիտրիխ Բուքստեհուդեի Chaconne in C Minor BuxWV 159-ի վրա: Այս ժամանակակից բալետային էլեկտրոնային երաժշտությունը գրվել է զրոյից՝ չակոնի օրենքներով, ինչը նոր մոտեցում է երաժշտության աշխարհում։ Այս ստեղծագործությունը Սերգեյ Ումրոյանի առաջին պարային և բալետային ստեղծագործությունն է։ «Ամեն ինչի նպատակը՝ գոյությունն է, որը թելի նման կապում է մարդկանց»։