Անցնել բովանդակությանը

· Դասական

«Հավերժական հույս» փառատոնի բացմանը հնչել է Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը

«Հավերժական հույս» փառատոնի բացմանը հնչել է Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը
Փետրվարի 2-ին Պրահայի Sacre Coeur եկեղեցում տեղի է ունեցել «Հավերժական հույս» փառատոնի (Věčná naděje) բացման համերգը, որն անցկացվել էՉեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո: Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։ 

Փառատոնի բացմանը ելույթ է ունեցել  «Պրահայի կամերային մենակատարերը»  անսամբլը՝ Ռադեկ Բաբորակի ղեկավարությամբ։ Համերգին երաժիշտները  կատարել են նաև  կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը։ Դեսպանության փոխանցմամբ՝ կազմակերպիչներն այդ կատարումը նվիրել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որը խորը արձագանք է գտել հանդիսատեսի մոտ։