· Դասական
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի մեկնարկը տրված է
Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների երկրորդ միջազգային մրցույթը մեկնարկեց հոկտեմբերի 15-ին:
Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:
Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված:
Ձայնի և գործիքների ընտրությունը կատարել հետևյալ ցանկից.
Ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 6 րոպե, առավելագույնը` 12 րոպե:
Հայտադիմումների ընդունումն ավարտվում է 2024 թ.-ի ապրիլի 15-ին: Մրցույթի առաջին փուլը կկայանա 2024 թ.-ի մայիսի 15-ին` փակ քննարկման ձևաչափով: Եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների անունները կհրապարակվեն մրցույթի պաշտոնական կայքում և սոցիալական էջերում:
Մրցութային փուլի արդյունքում ընտրված 6 ստեղծագործությունները կկատարվեն մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2024թ. հունիսին Երևանում: Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներն հնարավորություն կունենան մասնակցելու գալա համերգին, որի ընթացքում հայտնի կդառնան մրցանակակիրները:
Մրցութային ժյուրին կգլխավորի անվանի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը։

- Ձայն` սոպրանո, մեցցո-սոպրանո, տենոր, բարիտոն, բաս
- Գործիք` ֆլեյտա (+պիկկոլո և ալտ), կլարնետ, ջութակ, ալտ, թավջութակ, դաշնամուր