Անցնել բովանդակությանը

· Դասական

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է
Այսօր հայ դասական երաժշտության խոշորագույն գործիչներից մեկի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է: Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում:

Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել անվանի մշակութային գործիչներ, արվեստագետներ, երաժշտաոլորտի ներկայացուցիչներ, անվանի կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

Անվանի կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի ևս կազմակերպել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն առանձնացել է բացառիկ երաժշտական իրադարձությամբ․ 98 տարի անց կրկին հնչել է կոմպոզիտոր Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգը։ Ստեղծագործությունը գրվել է 1928 թվականին և նվիրված է իր սիրելի ուսուցիչ Ա. Սպենդիարյանի պայծառ հիշատակին։ Ստեղծագործությունը կատարել է «Վասիլի Կանդինսկի» քառյակը: