Անցնել բովանդակությանը

· Դասական

«Տուրանդոտ»-ն առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

«Տուրանդոտ»-ն առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը:

Արքայադուստր Տուրանդոտի և Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալա թատրոնում, որից հետո այն տարածում է ստացել աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր համերգասրահներում և թատրոններում: Կալաֆը երիտասարդ արքայազն է, ով փորձում է գրավել արքայադուստր Տուրանդոտի սիրտը, ինչն էլ հաջողվում է իրեն: «Տուրանդոտ»-ը օպերային հիմնական երկացանկի ամենահայտնի ստեղծագործություններից է, որն առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը:

Ներկայացման ստեղծմանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ներկայացման երաժշտական ​​ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրող ռեժիսոր՝ Վյաչեսլավ Ստորոդուբցև (ՌԴ) Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Պյոտր Օկունև: