· Դասական
Բարեգործական համերգ՝ հայ և գերմանացի երաժիշտների մասնակցությամբ
Գերմանիայի Ռոստոկի կոնսերվատորիան՝ նույն բուհի շրջանավարտ և դասախոս Լիլիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպում են բարեգործական համերգ-դրամահավաք, որի ողջ հասույթը կուղղվի Արցախում պատերազմից տուժած խաղաղ բնակչության կարիքներին։ Այս մասին հայտնում է ՀԲԸՄ Եվրոպան։
Հայ դաշնակահարուհուն միացել են դաշնակահարներ Բերնդ Զակը, Շտեֆան Իմորդեն, Օլա Չիպակը և Օլեկսիյ Կուշնիրը, կլարնետահար Հայնե Շինդլերը, ջութակահար Շտեֆան Հեմփելը, ֆլեյտահար Անյա Սեցկորն-Կրաուսեն, թավջութակահար Դանիել Պաուլիխը և երգչուհի Աուսկե Պետրոնին։ Ծրագրում ընդգրկված են Շոպենի, Շումանի, Պուլենկի, Բաբաջանյանի ու Ստրավինսկու ստեղծագործությունները։
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։ Համերգի ժամանակ ստացած ողջ հանգանակությունը կուղղվի Արցախին։ Համերգը կհեռարձակվի նաև առցանց։