Անցնել բովանդակությանը

· Դասական

Համերգներիս վերսկսման պատճառը ողբերգական է, սակայն հույս ունենք, որ այն  շուտով կավարտվի․ Վալերի Տոլստով

Համերգներիս վերսկսման պատճառը ողբերգական է, սակայն հույս ունենք, որ այն  շուտով կավարտվի․ Վալերի Տոլստով
Կոմպոզիտոր, ֆլեյտահար և երգեհոնահար Վալերի Տոլստովը սկսում է բարեգործական համերգի շարք՝ որը կուղղվի Արցախյան պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է․ «Շվեյցարիայում գտնվող սիրելի՛ հայ (և ոչ միայն) երաժիշտներ։ Մենք պատրաստվում ենք բարեգործական համերգների շարք, որի հասույթը կուղղվի  արցախցիների կարիքներին և Շուշիի եկեղեցու վերականգնմանը, որը վնասվել է հրետակոծության հետևանքով»։  Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին՝Toni Areal Zurich համերգասրահում։

Համավարակից հետո այս համերգները երաժիշտի համար կլինեն առաջինը։ «Համերգներիս վերսկսման պատճառը ողբերգական է, սակայն հույս ունենք, որ այն  շուտով կավարտվի» ,-եզրափակում է երաժիշտը։

Լուսանկարը՝ Վլադիմիր Վոլկովի