Անցնել բովանդակությանը

· Դասական

Վիեննայի օպերան ժամանակավորապես վերածվել է թանգարանի

Վիեննայի օպերան  ժամանակավորապես վերածվել է թանգարանի
Վիեննայի օպերան, որն ամիսներ շարունակ համավարակի պատճառով դադարեցրել է իր գործունեությունը, զբոսաշրջիկների համար իր դեռներն է բացել թանգարանի կարգավիճակով։ Այցելություններն իրականացվում են անվճար, սակայն խրախուսվում են հանգանակությունները։ 

Ինչպես նշված է օպերային թատրոնի կայքում, շենքի դահլիճը, ճեմասրահը և այլ հատվածներ վերածվել են ցուցասրահների, որտեղ ցուցադրված են օպերայի մասին պատմող լուսանկարներ, զանազան իրեր։  Բացի դրանից, այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու շենքի պատմությանը, որն ավերվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և վերականգնվել 1950-ական թվականներին։

Մինչ «համերգաշրջանի» ավարտը, օպերայի ղեկավարությունը սպասում է մոտ 280,000 տեղացի և արտասահմանցի այցելուների։ Բոլոր 17 սրահներում տեղադրված են անգլերեն և գերմաներեն լեզվով տեղեկատվական վահանակներ։ Մարդկային կուտակումներից խուսափելու համար էքսկուրսիաներ առայժմ չեն իրականացվի։