· Դասական
Ուրախ և հպարտ ենք մեր բեմում միավորելու տարբեր ազգերին․ Վիեննայի օպերա
Վիեննայի հռչակավոր օպերային թատրոնի տնօրենությունը հայտարարություն է տարածել, որտեղ մեկնաբանում է ռուս արտիստների ներկայությունն իրենց թատրոնում։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Որպես օպերայի և բալետի միջազգային թատրոն՝ մենք ուրախ և հպարտ ենք մեր բեմում միավորելու տարբեր ազգության տեր արտիստներին, այդ թվում՝ ուկրաինացիներին և ռուսներին, ովքեր ամեն երեկո ապրում են իրենց կիրքը, սերն ու նվիրվածությունը երաժշտությանը, երգին, պարին խաղաղ գոյակցության մեջ, և անկախ քաղաքական, լեզվական, ազգային, մշակութային կամ կրոնական տարբերություններին՝ հանդիսատեսի հետ կիսվել իրենց ոգևորությամբ: Նրանցից շատերը երկար տարիներ եղել են Վիեննայում և Եվրոպայի կարևոր մասնիկն են: Իրենց աշխատանքով նրանք ամուր հիմք դրեցին խաղաղության, միջազգային փոխըմբռնման և մշակույթների միջև կամուրջ կառուցելու համար:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան և ագրեսիվ պատերազմը մեզ օրեցօր ապշեցնում է, և մենք դա դատապարտում ենք այն ամենախիստ ձևով։ Մեր լիակատար համերաշխությունն ուղղված է Ուկրաինային, և մեր մտքերը բոլոր այն մարդկանց հետ են, ովքեր այս պահին անչափելի տառապանք են ապրում՝ ներառյալ մեր համույթի անդամների ընտանիքներն ու ընկերները, անձնակազմը և մեր հյուրերը:
Սակայն վերջին օրերին մենք ավելի ու ավելի շատ պահանջներ ենք ստանում՝ թույլ չտալ անսամբլի , Վիեննայի պետական բալետի ռուս անդամներին, ինչպես նաև մենակատարներին ելույթ ունենալ մեզ մոտ։
Մենք կտրականապես մերժում ենք այս պահանջները, ինչպես նաև աշխարհայացքը, որը մարդկանց դասակարգում է որպես «լավ» կամ «վատ» միայն իրենց ծագման համար: Ընթացիկ զարգացումները չպետք է հանգեցնեն մշակութային ստեղծագործական գործունեությունից անհատների բացառմանը և հիմնվեն բացառապես իրենց ազգային պատկանելության վրա»: