· Դասական
Արվեստը հասանելի կլինի բոլորին, բայց միայն պատերազմից հետո
«Մի՛ խառնեք արվեստը քաղաքականության հետ», «Երաժշտությունը համամարդկային լեզու է», «Իսկական արվեստը քաղաքականությունից դուրս է», «Մենք՝ երաժիշտներս, աշխարհի քաղաքացիներ ենք», «Արվեստը պետք է հասանելի լինի բոլորին»․ սրանք ամենատարածված արտահայտություններն են, որոնք արվեստասերներն ու լրագրողները լսում են տարբեր ազգության տեր արվեստագետներից։ Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է, սակայն քաղաքական տարբեր վայրիվերումների ժամանակ, երբ մարդիկ ամենաշատն են ցանկանում լսել մտավորականության խոսքը՝ հենց արվեստն ու քաղաքականությունն են հայտնվում կողք կողքի և արվեստագետը հայտնվում է մեծ ընտրության առջև․ գնալ «Վա բանկ» կամ դուրս չգալ հարմարավետության գոտուց։
Այսպես, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով առաջին հարվածը ստացավ Վալերի Գերգիևը։ Դիրիժորը, որն ամեն տեղ զբաղեցնում էր տարբեր «գլխավոր» պաշտոններ (գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար, գլխավոր հրավիրյալ դիրիժոր և այլն) և միջազգային ասպարեզում համարվում էր եղանակ ստեղծող՝ Ռուսաստանի քայլերի դեմ չարտահայտվելու պատճառով հեռացվեց հնարավոր բոլոր պաշտոններից և չեղարկվեցին առաջիկա բոլորհամերգները։ Մյունխենի քաղաքագլուխը նրան տվել էր վերջնաժամկետ՝ մինչև փետրվարի 28-ը, որպեսզի նա դատապարտի ՌԴ նախագահ Վ․ Պուտինի քայլերը, ինչը տեղի չունեցավ և Գերգիևը հեռացվեց Մյունխենի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորի պաշտոնից։ Չեղարկվեցին նրա համերգները Մետրոպոլիտեն օպերայում, արվեստագետին զրկեցին Վերբիեյի փառատոնի երաժշտական ղեկավարի, Ռոտերդամի ֆիլհարմոնիկի պատվավոր դիրիժորի կոչումից, Լա Սկալայի ելույթներից և այլն։ Գերգիևը դեռևս 2014 թ-ից աչքի էր ընկնում իշխանամետ պահվածքով և Պուտինի կողմից արժանացել էր պետական բարձր պարգևի։
Օպերային հանրահայտ արտիստ, սոպրանո Աննա Նետրոբկոն, որի ձեռքերում էին գտնվում Եվրոպական բազմաթիվ թարտոններում պրեմիերաներում երգելու մենաշնորհներ, խոսել է պատերազմների դեմ և հայտարարել, որ «Պատերզմը չարիք է և հիմա աղոթելու, այլ ոչ թե երգելու ժամանակն է» (Արցախյան պատերազմի մասին նրա կարծիքը, հասկանալի պատճառով հակառակն էր,-հեղ․)։ Այնուամենայնիվ նրա ելույթները նույնպես տարբեր պատճառներով հետաձգվեցին։ Նետրեբկոյին փոխարինելու է գալու Վերոնիկա Ջիոևան, որը ներկայացումների ավարտից հետո համաձայնվել է ուկրաինական դրոշով խոնարհվել հանդիսատեսի առջև։
Թիրախավորվեց նաև դաշնակահար Դենիս Մացուևը, ով բազմաթիվ բողոքների պատճառով հետաձգեց իր համերգները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: «Քաղաքականությունը և արվեստը խառնեց իրար» Մետրոպոլիտեն օպերան՝ դադարեցրեցնելով իր համագործակցությունը Ռուսաստանի Մեծ թատրոնի հետ՝ նույն պատճառներով։
Քաղաքական հակառակ բևեռում հայտնվեց անվանի դիրիժոր, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժոր և Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վասիլի Պետրենկոն։ Նա հայտարարություն տարածեց, ըստ որի՝ դադարեցնում է իր ստեղծագործական գործունեությունը Ռուսաստանում այնքան ժամանակ, մինչև չհաստատվի խաղաղություն երկու երկրների միջև։ Արդյո՞ք Պետրենկոն իր որոշումը կայացրել է ինքնուրույն թե ճնշման տակ՝ առայժմ հայտնի չէ։ Այնուամենայնիվ նրա բոլոր եվրոպական համերգները կայանում են նախատեսվածի պես։
Որքա՞ն կտևի յուրաքանչյուր հակամարտություն՝ անհնար է ասել։ Պարզ է ընդամենը մեկ բան․ «արվեստը հասանելի կդառնա բոլորին» միայն պատերազմից հետո՝ փլատակերի մոտ գեղեցիկ և հուզիչ համերգով և «անկախ ամեն ինչից՝ մարդ մնալու կոչով»։
Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան