«Երեք արվեստի բուհերի շաբաթ» նախագիծը այս տարի կանցկացվի նոյեմբերի 19-25-ը և նվիրված է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։ Նոյեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենա կոմիտասյան օրերի հանդիսավոր բացման արարողությունը՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցադրմամբ, կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների ելույթով։ Բոլոր բուհերում կանցկացվեն դասախոսություններ, վարպետության դասեր և շնորհանդեսներ։ Այս տարի միջբուհական գիտաժողովին միացել են նաև Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոսները։ Նախագծի շրջանակներում տեղի կունենա նաև համերգ ԵԳՊԱ ցուցասրահում։ ԵՊԿ և ԵԹԿՊԻ ուսանեղները հանդես կգան Կոմիտասին նվիրված բեմադրությամբ։ 2017 թվականից ի վեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ ձևավորրվել է «Երեք արվեստի բուհերի շաբաթ» նախագիծը, որը կյանքի է կոչվել ուսանողների ծանոթության, շփման և նոր ստեղծագործական գաղափարների զարգացման նպատակով։ Ամբողջական ծրագիրը՝ այստեղ [https://www.facebook.com/YerevanStateConsevatory/photos/a.492627524094401/2818388168184980/?type=3&theater]